National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.07.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հանդիպումը աշակերտների հետ
1 / 3

Հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում հանդիպել է «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի շուրջ 30 մասնակիցների հետ, ովքեր մայրաքաղաքի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ են: Հենց սկզբից հանդիպման ձեւաչափ է ընտրվել հարցուպատասխանը: Սակայն մինչ այդ հյուրերի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է իր անցած ճանապարհը՝ ուսանողական տարիներից մինչեւ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոն: Ներածական խոսքից անմիջապես հետո աշակերտներն իրենց մտապատկերում ունեին հարցերի արդեն հստակ շրջանակ: Դրանք հասցեագրված էին ոչ միայն ՀՀ ԱԺ փոխնախագահին, այլեւ մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանին: Հայաստան-ԵՄ հարաբերություններից մինչեւ կրթական բարեփոխումներ. բազմաբովանդակ հարցադրումների ցանկը ներառում էր նաեւ Հայաստանի տնտեսության, մեր երկրում կատարվող ներդրումների խթանման, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտածների համար աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ խնդիրները: Երկու ժամ տեւած հանդիպման առանցքում են եղել նաեւ երկրի տարբեր պետական կառույցներում իրականացվող կադրային փոփոխությունները, որոնք, ինչպես նշել է Արփինե Հովհաննիսյանը, պայմանավորված են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը պատանիների հնչեցրած բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Իսկ փորձառու մասնագետ դառնալու եւ ապագայում լավ աշխատանք ունենալու համար Արփինե Հովհաննիսյանն ավագի իրավունքով հորդորել է ամեն օր հարստացնել գիտելիքների պաշարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am